Իրանա-հայկական հարաբերությունների օրակարգում պետք է լինեն ռիսկերի կառավարման ու TRIPP նախագծի հնարավոր իրականացումից բխող մարտահրավերների հաղթահարման հարցերը՝ հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին: «Իրանի մտահոգությունը իր սահմանների մոտ ամերիկացիների ներկայության առնչությամբ միանգամայն օրինաչափ ու տրամաբանական է, և դրան պետք է հետևի հստակ արձագանք»,- ընդգծել է Շիրղոլամին։               
 

Բավակա՛ն է

Բավակա՛ն է
28.04.2023 | 22:15

Բավակա՛ն է «հայրենասիրության շղարշով պատված» Ղարաբաղի մահը գուժեք:

Բավակա՛ն է լծված անգլո - ադրբեջանական պրոպագանդայի սայլին, անգամ Արցախի տեղահանման հարց քննարկեք:

Ղարաբաղը եղել է հայկական, երբ Մելիք Շահնազարը, Ավետարանոց գյուղի արոտավայրերը Մելիք Աբովի հոտաղների կողմից արածեցնելու պատճառով գժտվեց ու Ղարաբաղ բերեց առաջին ազերուն ՝ ավազակ Փանահին:

Եղել է հայկական, երբ ռուսները Փանահի որդի Իբրահիմի հետ պայմանագիր կնքեցին ու միացրին ռուսական կայսրությանը:

Եղել է հայկական, երբ Ամարասի կաթողիկոս Իսրայելը Իբրահիմ խանի աջ ձեռքն էր ու լրտուն:

Եղել է հայկական, երբ Հովսեփ Արղությանի խաբեությանը զոհ գնացին Ղարաբաղի մելիքներն ու հայաթափեցին Ղարաբաղը:

Եղել է հայկական, երբ Հայաստանի աջակցությամբ տեղի ունեցան Շուշիի կոտորածն ու ղարաբաղյան ջարդերը:

Եղել է հայկական, երբ ո՛չ առանց հայերի օժանդակության մնաց Ադրբեջանի կազմում:

Ղարաբաղը եղել է ու մնալու է հայկական:

ՀԱՎԵՐԺ:

Վերջ տվեք ձեր «իրեք մանեթանոց» հայրենասիրական ողբ կականին:

Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3544

Մեկնաբանություններ